Էլմիրա Կարապետյան
Տնօրեն
Էլմիրա Կարապետյանը Բավրայի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Բարձրագույն կրթություն է ստացել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժնում, ինչպես նաև սովորել է ՄՅՈՒԴ իրավաբանական ինստիտուտում։ Մանկավարժական գործունեությունը սկսել է 1997 թվականին՝ աշխատելով որպես ուսուցիչ Մեծ Սեպասարի դպրոցում, ապա 1999-2020 թվականներին՝ Կրասարի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ, ՄԿԱ և ԴԱԿ։ 2020 թվականից ղեկավարում է Բավրայի միջնակարգ դպրոցը։ Մասնակցել է ԿԱԻ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՏՄԱԿ-ի, ԳԵՕՖՈՆ ՀԿ-ի և «Հույսի կամուրջ» կազմակերպության կողմից իրականացված մասնագիտական ու ներառական կրթության վերապատրաստումների։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ 2021 թվականից Աշոցք համայնքի ավագանու անդամ է։
Մեր աձնակազմը
Սայաթ Սումբուլյանը 2007 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ, իսկ 2019 թվականից՝ նաև տնօրենի տեղակալ։ Սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտում և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։
Սայաթ Սումբուլյան
Տնօրենի տեղակալ
Սիրանուշ Սումբուլյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ «Կենսաբանություն» մասնագիտությամբ, իսկ 2014 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 2020 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Սիրանուշ Սումբուլյան
ԿԱԴԱՀ
Որակավորված ուսուցիչներ
Լուիզա Մարգարյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Մաթեմատիկա» մասնագիտությամբ։ 2004 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Լուիզա Մարգարյան
Մաթեմատիկա
Լալա Պետրոսյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Մաթեմատիկա» մասնագիտությամբ։ 1998 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Լալա Պետրոսյան
Մաթեմատիկա
Արայիկ Սումբուլյանը 2024 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ, բակալավրի աստիճանով։
Արայիկ Սումբուլյան
ֆիզկուլտուրա
Իշխան Մուրադյանն ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Լող» մասնագիտացմամբ և ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորմամբ։ 1976 թվականից առ այսօր աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Իշխան Մուրադյան
Ֆիզկուլտուրա
Էդգար Գաբրիելյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Կենսաբանություն և քիմիա» մասնագիտությամբ։ 2012 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Էդգար Գաբրիելյան
Քիմիա
Խնկիանոս Վարդանյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկայի ուսուցչի որակավորում։ 2008 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ։
Խնկիանոս Վարդանյան
Ֆիզիկա
Զվարթ Մուրադյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ 2016 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Զվարթ Մուրադյան
Անգլերեն
Ուսուցիչներ
Անի Հակոբյանը 2024 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանի Պատմության բաժինը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը՝ ստանալով արվեստի մագիստրոսի աստիճան։ Ունի ուսուցչի օգնականի աշխատանքային փորձ։
Անի Հակոբյան
Պատմություն
Լենա Գալստյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ 1987–1992 թվականներին։ Աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում և մասնակցել է ԿԶՆԱԿ-ի, ՏՄԱԿ-ի և Գյումրու տնտեսագիտական վարժարանի վերապատրաստումների։
Լենա Գալստյան
Պատմություն
Գայանե Մելիքյանը ավարտել է ԳՊՄԻ-ի բանասիրական ֆակուլտետը՝ «Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ» մասնագիտությամբ։ 1994 թվականից առ այսօր աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Գայանե Մելիքյան
Հայոց լեզու և գրականություն
Անդրանիկ Մարգարյանը 2017 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ «Ֆիզկուլտուրա և ռազմագիտություն» մասնագիտությամբ և ունի սոցիալական աշխատանքի մագիստրոսի աստիճան։
Անդրանիկ Մարգարյան
Զինղեկ
Հերմինե Հակոբյանը 2009–2014 թվականներին սովորել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Մասնակցել է ՏՄԱԿ-ի և ՀԲԸՄ-ի վերապատրաստումների։
Հերմինե Հակոբյան
Ինֆորմատիկա
Օլյա Կարապետյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ «Սոցիոլոգիա / Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ, ապա ստացել է մագիստրոսի աստիճան՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» ուղղությամբ։ 2023 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Օլյա Կարապետյան
ԷԿԴՄ
Լիլիթ Սումբուլյանը 2010–2015 թվականներին սովորել է Շիրակի պետական համալսարանում։ 2024 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Մասնակցել է ՏՄԱԿ-ի և ԿԶՆԱԿ-ի վերապատրաստումների։
Լիլիթ Սումբուլյան
Ուսուցչի օգնական
Մանյա Բաղդասարյանն ավարտել է Վանաձորի Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետը։ 1977 թվականից առ այսօր աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար։
Մանյա Բաղդասարյան
Դասվար
Քիշմիշ Նորսոյանն ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի Մանկավարժության ֆակուլտետի մեթոդիկայի բաժինը։ 1978 թվականից առ այսօր աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Քիշմիշ Նորսոյան
Դասվար
Ադելինա Սումբուլյանը 2005 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ «Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն)» մասնագիտությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան։ Մասնակցել է ՏՄԱԿ-ի վերապատրաստումների։
Ադելինա Սումբուլյան
Դասվար
Աննա Բերնեցյանը 2024 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Ունի բարձրագույն կրթություն՝ ՇՊՀ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ։ Մասնակցել է ՇՊՀ-ի վերապատրաստման։
Աննա Բերնեցյան
Հոգեբան
Ռիտա Պետրոսյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 1996 թվականից առ այսօր աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Մասնակցել է ԿԶՆԱԿ-ի և ՏՄԱԿ-ի վերապատրաստումների։
Ռիտա Պետրոսյան
Դաստիարակ
Նարա Միքայելյանն ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Ֆիզիկա» մասնագիտությամբ։ 2024 թվականից աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։
Նարա Միքայելյան
Լաբորանտ
Ալվարդ Ասլանյանը 1969–1971 թվականներին սովորել է Լենինականի հաշվապահական ուսումնարանում՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ։ 1996 թվականից առ այսօր աշխատում է Բավրայի միջնակարգ դպրոցում։ Ունի նաև հաշվապահական ոլորտի աշխատանքային փորձ։
Ալվարդ Ասլանյան
Հաշվապահ
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր Ուսումն Ավելի Հաճելի Դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
Ուսումնասիրել
Հետևեք Մեզ
Կապ Մեզ Հետ
- bavra170320@gmail.com
- 374 93-82-71-85
© 2026 «Բավրայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ: Բոլոր իրավունքները պաշտպանված են։